Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ»-ը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ երեկ առավոտյան ոստիկանը տան բակում կրակել է բակի շան վրա: Հրավիրում ենք այս հարցի վրա Ոստիկանապետի ուշադրությունը: Մինչ Հայաստանը փորձում է առաջ շարժվել դեպի քաղաքակրթություն, մարզերում դեռ վայրի ցեղի կարգավիճակ է: Այն էլ Դիլիջանում, որտեղ բացվել է Միջազգային դպրոցը և շատ այլ կարևոր միջազգային կառույցներ: Հիշեցնում ենք, որ աշխարհում և ո՛չ մի երկիր ԵՐԲԵՔ անտուն կենդանիների հարցը չի լուծել սպանդի միջոցով: Այնպես որ թող չհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն արդարացնել սպանդը՝ պատճառաբանելով, որ շներ կան փողոցում, որոնք իրենց խանգարում են: ՀԻՇԵ՛Ք, սպանդը ԵՐԲԵՔ չի վերացնելու անտուն կենդանիներին: Դրա համար կան ավելի փորձված, արդյունավետ ու մարդասիրական մեթոդներ: Բոյկոտեք ՁԵՐ բակերում հրազենի գործածումը: Եկեք չսպասենք, որ պատահաբար այդ կրակոցներից ցավալի դեպք լինի մարդու հետ, որ հասկանանք, որ ԲՆԱԿԵԼԻ ՎԱՅՐՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ զենք կիրառել: Մենք հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն, որպեսզի գործը ստանա ընթացք»: |