ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ա լիգա․ «Արագած»-ը հաղթեց «Էրեբունի»-ին
18:20, 21.10.2018 | mamul.am
2338 | 0

Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի երրորդ տուրում «Արագած»-ը հյուրընկալվելիս 98։73 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի»-ի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը (Արագած), ով վաստակեց 28 միավոր: «Արագած»-ի կազմում հանդես եկող Դեշան Փերսոնսը «Էրեբունի»-ի հետ մրցավեճում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 28 միավոր, 8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 10 արդյունավետ փոխանցում: «Արագած»-ի կազմում հանդես եկող Տիքուան Գոարդը «Էրեբունի»-ի հետ մրցավեճում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, վաստակեց 27 միավոր, 14 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին, և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Ա լիգայի երկրորդ տուրի ՖԻՄԱ - «Արթիկ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:30-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր