Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.72, EUR 550.71, RUB 7.35, GBP 621.53
+1 °C, 0 °C ... +7 °C Vaghy:+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մարզերի դատախազություններում ամփոփվել են կայացած ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական բնույթի հանցագործության դեպքերի մասին տվյալները
19:35, 22.10.2018

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները:

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 22-ի ժամը 18.00-ի դրությամբ արձանագրվել է ընդհանուր առմամբ 41 նմանատիպ դեպք: Դրանցից 8-ը ստացվել է ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքնում, 19-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի, 14-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերի արդյունքնում: Նշված 41 դեպքից 11-ը վերաբերում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը մեկից ավելի անգամ քվեարկելուն, 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 1-ական՝ ընտրակաշառք տալուն, կեղծ քվեաթերթ հանձնելուն, ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը, իսկ 16-ը՝ այլ դեպքերի:

24 հաղորդում կամ ահազանգ պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ստուգվել կամ ստուգվում են ՀՀ ոստիկանության կողմից: 17 դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանության և քննչական մարմիններում նախապատրաստվում են նյութեր: Կոտայքի մարզում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 17 դեպք, որոնցից 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 1-ը կրկնակի քվեարկության փորձ կատարելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 10՝ այլնի վերաբերյալ: Նշվածներից 9-դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Մյուս մարզերի տվյալներում, նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված տվյալների համեմատությամբ, որևէ տարբերություն չկա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր