Սպիտակ տունն ուսումնասիրում է թուրք գրող, նախկին քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը, որի հանձնումն արդեն տևական ժամանակ է՝ պահանջում է Անկարան: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով տարբեր աղբյուրների, այդ թվում և՝ կառավարությունում: Ըստ լրատվականի՝ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան կարծում է, որ Գյուլենի արտահանձնումը կօգնի բարելավել Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները: Այս քայլով Վաշինգթոնը հույս ունի համոզել թուրքական իշխանություններին՝ ավելի չափավոր դիրք գրավել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հակամարտությունում՝ կապված Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ: Հիշեցնենք, Անկարան Գյուլենին մեղադրում է 2016-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ անելու համար: |