ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+18 °C
«Քոչարյանն ընդդեմ Պապյանի դատական գործում արդարությունը պետք է հաղթի». Արա Պապյան
00:40, 22.11.2018 | mamul.am
5937 | 2

Դիվանագետ Արա Պապայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով, որ բազմաթիվ լրագրողներ և անհատ քաղաքացիներ պարբերաբար հետաքրքրվում են Քոչարյան ընտանիքի՝ իմ դեմ ներկայացրած հայցի ճակատագրով, տեղեկացնում եմ հետևյալը.

Իմ դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցի պաշտոնական ծանուցումն ստացել եմ օրերս: Հայցվորը պահանջում է «զրպարտության դիմաց փոխհատուցում» (երկու միլիոն դրամ) և «հրապարակային հերքում»: Հայցը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակի դատարանը, դատավոր Գոռ Թորոսյան) Քոչարյանները, մասնավորապես, զրպարտություն են համարում հարցազրույցում իմ արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:

Դիմում եմ բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին առնչվել են բջջային հեռախոսների ներկրմանն ու վաճառքին և տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով, կապվել Արա Պապյանի հետ ara.papian@gmail.com

Արդարությունը պիտի հաղթանակի:
Արդարության հաղթանակը կարող է ուշանալ, բայց նրա հաղթանակն անխուսափելի է:
Հիմա արդարության վերականգնման ժամանակն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր