ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցների մասին
13:45, 23.11.2018 | mamul.am
3153 | 0

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցների խնդրին։

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցին՝ նշեմ, որ արդեն չափագրման աշխատանքները կատարվել են, կա նախագիծը։ Սառույցը կոտրվել է։ Մենք պետք է հասկանանք արդյոք այդ մարզադպրոցում մարզվողներ կան։ Այո՛, կան։ Շեշտը դրա վրա ենք դնում, ոչ թե Արթուր Ալեքսանյանի։

Նույնը վերաբերում է Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցին։ Այն Ջրառատ գյուղի մարզադպրոցն է, որն ստացել է մազագույք։ Այդ դպրոցը պատկանում է Սամաղարի մարզադպրոցին, որը վատ վիճակում չէ և այնտեղ կա մարզագույք։ Այս պահին Սամաղարի և Ջրառատի մարզադպրոցներում վերանորոգում չի նախատեսվում։ Մենք ոչ նպատակահարմար ենք գտնում մարզադպորցներ կառուցել, վերանորոգել այնտեղ, որտեղ 100 հոգի է բնակվում, քիչ են օգտվողները։ Այլ բան է, երբ մարզադպրոցը կծառայի լայն շրջանակներին»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով Արթուր Ալեքսանյանի՝ ԱՄՆ-ում սեփական միջոցներով բուժում ստանալու շուրջ՝ Ղազարյանը նշեց. «Դա իր կամքն է եղել։ Արթուր Ալեքսանյանի կամ ֆեդերացիայի կողմից որևէ գրություն մեզ չի եկել։ Այն հարցը, որ ՀՀ-ում չենք զբաղվում նման մարզիկների բուժմամբ, ճիշտ չէ։ Մենք զբաղվում ենք բուժման հարցերով՝ բայց Հայաստանի տարածքում, ո՛չ արտերկրում։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի կողմից ֆինանսավորվող ֆեդերացիաների յուրաքանչյուր մարզիկ իրավունք է ունի բուժում ստանա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր