ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Սամվել Կարապետյանի զբոսանավերը՝ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
14:00, 27.11.2018 | mamul.am
11694 | 0

Ռուսաստանցի հայ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար մոտեցել են Թուրքիայի Մարմարիս նավահանգստին: Սա չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից, փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքական կայքերը հայտնում են, որ մեծահարուստ հայ գործարարին պատկանող զբոսանավերը մի քանի ժամ կայանել և լիցքավորվել են թուրքական ափերում:

Նշվում է, որ «Asmira» բենզալցակայանի աշխատակիցները վառելիքով լիցքավորել են 87մ երկարությամբ գերմանական «Լüerssen» ֆիրմայի արտադրության «Ace» կոչվող զբոսանավը, և այդ նույն զբոսանավի ուղղաթիռը, «Garçon» զբոսանավերըմոտորանավակները, 67մ երկարությամբ հոլանդական «Damen» ֆիրմայի նավը, որի վրա եղել են եղել ջրային ժամանցի միջոցներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր