ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հայ Դատի հանձնախումբն ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելուց
12:15, 14.12.2018 | mamul.am
7847 | 0

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի իրադարձությունների մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելուց:

«Եթե աշխատում եք ԱՄՆ դաշնային կառավարության համար, Twitter-ում օգտագործեք «Հայոց» և «Ցեղասպանություն» բառերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանձնախումբը դիմել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ խնդրելով պարզել՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ միլիոնավոր հայ նահատակների ցեղասպանության մասին ազնվորեն խոսելն ԱՄՆ կառավարական պաշտոնյայի համար կարո՞ղ է աշխատանքից հեռացման առիթ դառնալ, թե՞ ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր