ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի հետ առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել». Մամեդյարով
10:00, 19.12.2018 | mamul.am
8214 | 4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքում փոխըմբռնման հասնելու մասին, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Կարծում եմ՝ Միլանում վերջին հանդիպման ժամանակ իմ հայ գործընկերոջ հետ առաջին անգամ փոխըմբռնման հասանք, ինչը մեզ երկար ժամանակ չէր հաջողվում»,- դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ 2019 թվականին Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կմնա ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը:

«Ժամանակի մեծ մասը նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա կլինի գլխավոր խնդիրը նաև հաջորդ տարի: Հիմնական նպատակը զգալի արդյունքների հասնելն է»,- նշել է Մամեդյարովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր