ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ֆրանսիան խստացնում է «դեղին բաճկոնավորների» դեմ միջոցները
11:40, 08.01.2019 | mamul.am
7226 | 0

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է երկրի ողջ տարածքում չարտոնված ցույցերի մասնակիցների դեմ կառավարության կողմից միջոցների խստացման մասին, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է նոր օրենսդրություն ընդունել, որով կարգելվի բողոքի ակցիաներին խուլիգանների մասնակցությունն ու դիմակների կրումը:

Էդուար Ֆիլիպի խոսքով՝ սպասվող բողոքի նոր ալիքին կներգրավվեն 80 հազար իրավապահներ:

Տարեսկզբին «դեղին բաճկոնավորների» ցույցերը վերսկսվել էին: Ողջ Ֆրանսիայի տարածքում ցույցերը շարունակվում են արդեն 7 շաբաթ: «Դեղին բաճկոնավորները» հայտարարել են, որ մտադիր են հավաքվել ամեն շաբաթ Ելիսեյան դաշտերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր