ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Հունաստանում առատ ձյան պատճառով փակվել են դպրոցները
12:25, 08.01.2019 | mamul.am
10931 | 0

Հունաստանում երեկ գիշերը ձյան առատ տեղումներ են սկսվել, հաղորդում է РИА Новости-ն: Ատտիկայի շրջանների մեծ մասում դպրոցները փակվել են:

Եղանակային վատ պայմաններ են գրանցվել Հունաստանում դեկտեմբերի վերջին, ձյուն է տեղացել երկրի հյուսիսային և կենտրոնական հատվածներում, որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սկսվել:

Գործակալության փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների զոհ է դարձել 3 մարդ: Ըստ օդերևութաբանների՝ վատ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 9-10-ը:

Հաղորդվում է, որ վերջին օրերին «Տելեմախ» ցիկլոնը հասել է Աթենք: Գիշերը տեղացել է մի քանի սանտիմետր ձյուն, ինչը հաճախ հանդիպող երևույթ չէ Հունաստանի մայրաքաղաքի համար. սովորաբար այն հալչում է մի քանի ժամ հետո:

Նշվում է նաև, որ հունական դպրոցները հարմարեցված չեն ցրտին աշխատելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր