ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Եվրոպայում ձյան առատ տեղումների հետևանքով տասնյակից ավելի մարդ է զոհվել (տեսանյութ)
14:20, 10.01.2019 | mamul.am
10956 | 0

Եվրոպայում ձյան առատ տեղումների հետևանքով 14 մարդ է զոհվել: Ամենից բարդ վիճակ է ստեղծվել Ավստրիայում, որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Independent-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ջերմաստիճանը հասել է ռեկորդային՝ -23 աստիճանի, կաթվածահար է եղել ճանապարհային և երկաթուղային երթևեկությունը:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ վիճակը առավել կվատթարանա:

Արդեն մի քանի օր է՝ Եվրոպայում չեն դադարում ձյան առատ տեղումները: Փրկարարները մարդկանց հորդորել են մնալ տանը, չբարձրանալ լեռներն ու մեքենա չվարել:

Ձյան առատ տեղումներ Եվրոպայում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր