ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին
12:30, 17.01.2019 | mamul.am
9567 | 5

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը:

«Նախկին իմ ասածներին որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ՝ պակասեցնելու: Շնորհակալություն: Եվ հաջողություններ, խնդրում եմ, ինձ մաղթեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գևորգյանը:

Դիտարկմանը` մամուլում տեղեկություններ են եղել, որ Դուք 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ եք եղել, որտեղ որոշումներն են կայացվել, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»:

Մյուս հարցին՝ Դուք եղե՞լ եք այդ շտաբի անդամ, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր