ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
«Փաստորեն պետությունը լավ էլ կթու կով ա, ոնց կարում, քերում են».
02:10, 19.01.2019 | mamul.am
6512 | 5

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին մինչև հիմա չէի քննադատել, որովհետև կարծում եմ ամենալավ աշխատող մարզպետներից մեկն ա, բայց արի ու տես մարդը բռնել մարզպետարանում բոլորին աջուձախ պարգևատրել ա... Հիմա ամենազավեշտալին՝ Հրազդանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 30-ից աշխատանքի ա անցել մարզպետարանում, դեկտեմբերի 9-ին ընտրվել ԱԺ պատգամավոր ու էդ կարճ ժամակահատվածում աշխատելու համար պարգևատրվել ա: Չնայած կասկածում եմ, որ աշխատել ա, էդ ընթացքում ավելի շատ քարոզարշավ ա արել: Փաստորեն պետությունը լավ էլ կթու կով ա, ոնց կարում, քերում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր