Ծաղկաձորում ավարտվել են 2019 թվականի ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները, որոնց մասնակցել է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ: Տղամարդկանց պայքարում առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդիպեցին Վրաստանի և Արաբկիրի տղամարդկանց թիմերը։ Վրաստանի թիմը կարողացավ հաղթել 2:1 հաշվով և անցնել եզրափակիչ: Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում հանդիպեցին «Արմվոլեյ» և ՃՇՀԱՀ թիմերը: Ավելի ուժեղ գտնվեցին «Արմվոլեյ» թիմի տղաները և շատ մեծ դժվարությամբ կարողացան հաղթել ՃՇՀԱՀ թիմին՝ 2:1 հաշվով: Առաջնության 3-4 տեղերի համար «Արաբկիր»-ը 2։1 հաշվով հաղթեց ՃՇՀԱՀ թիմին։ Տղամարդկանց եզրափակիչ խաղում Հայաստանը ներկայացնող «Արմվոլեյ» թիմի վոլեյբոլիստները՝ Աշոտ Բալաբեկյանը, Սմբատ Գևորգյանը, Ռազմիկ Հակոբյանը, հաղթեցին Վրաստանի թիմին՝ 2:0 հաշվով և հռչակվեցին չեմպիոն: Կանանց պայքարում կիսաեզրափակիչ փուլ կարողացան անցնել «Վան-1», «Վիվառո», «Վան-2» և ՀՄՄ թիմերը: Եզրափակիչ խաղի իրավունք ձեռք բերեցին «Վան-1» և «Վիվառո» թիմերը։ Եզրափակչում հաղթող դարձան «Վան-1» թիմի աղջիկները (Սվետլանա Մարգարյան, Սյուզաննա Խաչատրյան և Օֆելյա Մաթոսյան)՝ հաղթելով 2:0 հաշվով: Երրորդ տեղի համար մրցեցին «Վան-2» և ՀՄՄ թիմերը։ Բրոնզե մեդալներ նվաճեցին «Վան-2» թիմի աղջիկները (Մարիա Հովհաննիսյան, Աննա Գալուստյան, Նվեր Քասիս, Մայա Մելանո)` 2:0 հաշվով: |