ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարտի 1-ի իրադարձություններն ամբողջությամբ բացահայտելու քաղաքական պատվեր կա». Անդրանիկ Քոչարյան
16:20, 11.02.2019 | mamul.am
4863 | 0

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Մարտի 1-ի գործի մասին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Պետք է ուրախանանք մի բանից` նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի 1-ի գործով կա ամբողջական բացահայտման քաղաքական պատվեր: Պատվեր բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ մեր իրավապահ համակարգն այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակում և այնտեղ փչացրել են շատ-շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը հիմա պետք է լուծվի: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայողները, որոնք նաև Մարտի 1-ի ինչ-ինչ գործողությունների մասնակցել, նրանք լիարժեք շարունակեն իրենց ծառայությունը, իսկ հիմնականում պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի 1-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր