ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Մակեդոնիան պաշտոնապես վերանվանվեց
10:40, 13.02.2019 | mamul.am
7510 | 0

Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին Պրեսպանի պայմանագիրն ուժի մեջ է մտել: Այս մասին Twitter-ի իրենց էջերում հայտնել են Հունաստանի փոխարտգործնախարար Յորղոս Կատրունղալոսն ու Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը:

«Ուժի մեջ է մտել Պրեսպանի պայմանագիրը: Նոր դարաշրջան է սկսվում տարածաշրջանում Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայունության և խաղաղության, բարեկամության և համագործակցության համար»,- գրել է Յորղոս Կատրունղալոսը:

Իր հերթին, Նիկոլա Դիմիտրովը գրել է.

«Փոխանակվեցինք եզրափակիչ վերաբալ նոտայով: Պրեսպանի պայմանագիրն ուժի մեջ է մտել: Այսօր սկիզբ է դրվում Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկարատև բարեկամությանը: Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, սակայն կարող ենք ձևավորել մեր բարեկամության և գործընկերության ապագան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր