ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրապարակել է ամրակցված և շարժական կապի ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկությունները
18:45, 15.02.2019 | mamul.am
5965 | 0

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9–ին ընդունած N 1-Ն որոշման համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են.

Ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայություններով ապահովված բնակավայրերի ցանկի, այդ բնակավայրերում կիրառվող ամրակցված կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում՝ Երևան քաղաքի համար՝ ըստ վարչական շրջանների.
Հղում կայքին:

Ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկի, իր կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթով ապահովված բնակավայրերի ցանկի և այդ բնակավայրերում կիրառվող շարժական բջջային կապի տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Հղում կայքին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր