ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վայ նրան, ով այլ մոտիվացիայով կառաջնորդվի». Ն. Փաշինյան
12:45, 21.02.2019 | mamul.am
8241 | 1

Կառավարությունը քննարկում է «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների համար սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Ներկայում սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել խնդիրները, որոնք պայմանավորված են սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով: Ըստ այդմ, որպես խնդրի լուծում, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով: «Էս պրոցեսում ՊՆ-ի վրա դրվում ա առանձնահատուկ պատասխանատվություն, որ պրոցեսը պետք է կազմակերպվի թափանցիկության կանոններին համապատասխան ու չպետք է զուգորդվի կոռուպցիոն սկանդալներով: Մեր զինվորների համար պատշաճ սնունդ պետք է ապահովենք: Մենք մեր զինվորի հացի հարցն ենք լուծում ու վայ նրան, ով այս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը:

Կառավարության նիստ. 21.02.2019թ.
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր