ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ձեզ համար պետական շահն առանց Սերժ Սարգսյանի իշխանության անպատկերացնելի է». Արթուր Սաքունց
14:35, 06.03.2019 | mamul.am
3458 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանության պայմաններում փափուկ տեղավորված նորահայտ ակծվիստ, վերլուծա աղտերն ու աղբերը, իբր թե մտահոգված Հայաստանի պետական շահով, աչք էին փակում, ծպտուն անգամ չէին հանում, այլև ծպտուն հանելու բոլոր հարթակներից գլխապատառ փախած էին ման գալիս քաղաքական բանտարկյալների և հետապնդումների թեմայից, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտված կոռուպցիայի և դրա հետևանքով մարդկային զոհերի, թեմաներով, հիմա մոռացա՞ն այդ պետական շահը։ Ձեզ համար պետական շահն առանց Սերժ Սարգսյանի անողնաշար, դրսում ստրուկ, ներսում քյոխվա կամ բիրդան աղայի իշխանության անպատկերացնելի է։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետև Ձեր նմանների համար ոչ մի պետական շահ հասկացողություն չկա, կա միայն կոռուպցիոն շահ, որից զրկվելով շնչահեղձ եք եղել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր