ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը. «Իրատես»
09:25, 19.03.2019 | mamul.am
5122 | 0

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենևին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով: Ավելին, քանդվել է ընդամենը երկու սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Վստրեչի» Ապերի, Արարատ Զուրաբյանի, ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի «կաֆեները» մնացել են սրբորեն անձեռնմխելի: Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ, «սուպեր մամա» Հայկոյին իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին: Ի դեպ, քանդված սրճարաններից «Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը։ «Ժամանակին Վիտյան էդքան պինդ կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի կողքին»,- ասաց ասողը:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր