Հայտնի է դարձել 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության թալիսմանը: Նրա անունը Սքիլզի է՝ անգլերեն skills (հմտություններ) բառից: Մասկոտի շնորհանդեսին մասնակցել են հայտնի ֆրիսթայլերներ Լիվ Քուկն ու Տոբիաս Բեքսը, ովքեր մասկոտի հետ ֆուտբոլյաին հնարքներ են ցույց տվել: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 20-ը: Եվրո-2020-ը կլինի առաջին մրցաշարը, որը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված 12 ազգային ասոցիացիների 12 քաղաքների 12 մարզադաշտերում: |