ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, դրա պատճառը դու ես»․ Արմեն Սարգսյանը՝ Հենրիխ Մխիթարյանին
16:15, 25.03.2019 | mamul.am
3329 | 0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նրանք խոսել են ֆուտբոլի զարգացման ընդհանուր միտումներից, հավաքականի խաղից ու նրա առջև դրված խնդիրներից, Անգլիայի առաջնությունից ու Լոնդոնի «Արսենալ»-ից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինքը ֆուտբոլի երկրպագու է դեռ մանկության տարիներից: Նա պատմել է ֆուտբոլի ու Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստների հետ կապված իր հիշողություններից:

«Երկար տարիների իմ ֆուտբոլային սերը մեծ առկայծումներ, ուրախության օրեր է ունեցել: Այդ օրերը 1973-1975 թվականներն էին։ Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, բայց դրա պատճառը դու ես»,- նշել է նախագահը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլին և ազգային հավաքականին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ամեն ինչ անելու է թե՛ հավաքականի կազմում, թե՛ Անգլիայի Պրեմիեր լիգայում բարձր մակարդակով հանդես գալու համար: Մխիթարյանը նախագահ Սարգսյանին իր մակագրությամբ մարզաշապիկ է նվիրել:

«Հիմա շատերը երկրպագում են «Արսենալ»-ին, դրա պատճառը դու ես»․ Արմեն Սարգսյանը՝ Հենրիխ Մխիթարյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր