«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ !!! Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո` պարզ բառով կոչվում է Հայաստանի ԿՈՐԾԱՆՈՒՄ։ Վերհիշենք նոր իշխանության անցած ուղին, նրանց կատարած գործողությունները կետ առ կետ և կհասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Միայն այդ ժամանակ կկարողանանք միահամուռ ուժերով որոշել մեր երկրի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ռազմավարությունը։ Եվ այսպես. 1. Հարձակում առողջապահական համակարգի վրա - Գարդասիլի ծրագրի գաղտնի ներդրում և իրագործում` միջազգային բոլոր նորմերի խախտմամբ 2. Հարձակում կրթական համակարգի վրա - Ուսուցիչների վարքականոնի մշակում` «սանձարձակ» ուսուցիչներին «կարգի հրավիրելու» համար 3. Հարձակում հայ մշակույթի վրա - Մշակութային արժեքների «վերաարժևորում» 4. Հարձակում եկեղեցու վրա - Ֆիզիկական հարձակում Վեհափառի վրա 5. Հարձակում տնտեսության վրա - Ներքին և արտաքին ներդրումների դադարեցում 6. Հարձակում ազատ խոսքի իրավունքի և չորրորդ իշխանության վրա - Լրատվամիջոցների պախարակում ԱԺ «պատգամավորիկների» կողմից 7. Հարձակում ՀՀ ներքին համերաշխության վրա - Ատելության մթնոլորտի ստեղծում 8. Հարձակում ՀՀ արտաքին հարաբերությունների վրա - Սփյուռքի հետ կապերի խզում ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՑԱՆԿԸ Այս պարագայում երկու մոտեցում կա։ Եթե տեղյակ չէ, ապա ինձ հետաքրքիր է, թե ինչու՞ է նա ամեն երեկո տուն գնալով դատարկ ստամոքսին 4 բաժակ օղի կոնծում։ Թե՞ լավ էլ տեղյակ է, նույնիսկ գիտակցում է իր կատարած պետական դավաճանությունը և Հայաստանը դեպի կործանում տանող «փայլուն» գործողությունների հետևանքները, և ցանկանում է բթացնել առանց այդ էլ դժվարությամբ գործող ուղեղը։ Այս տարբերակներից որն էլ լինի, նա չպետք է շարունակի պաշտոնավարել և կործանել ՄԵ՛Ր երկիրը։ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ։ Ուժեղ կամքի տեր, պետականամետ, ազգային, գրագետ, մանիպուլյացիայի և նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման չենթարկվող, լավ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ունակ, հանրային կարծիքը հաշվի առնող, հանրությունից չկտրված, իր խոսքի տեր ՄԱՐԴ։ ԵՍ ՉԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ՄԻ ԵՐԿՈՒ ԲՈՒՌ ԼԱԾԻՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ»։ |