ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կոչ կանեմ Վանեցյանին` նախ մտածել, և հետո նոր խոսել». Դանիել Իոաննիսյան
16:55, 24.05.2019 | mamul.am
5120 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։ Ինձ թվում է` գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։ Կոչ կանեմ Վանեցյանին` նախ մտածել, և հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր