ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Քննարկվել են Համահայկական խաղերի հետ կապված հարցեր
17:40, 27.05.2019 | mamul.am
2280 | 0

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
Իշխան Զաքարյանը ներկայացրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական խմբին, խաղերի գլխավոր մրցավարին և մյուս պատասխանատուներին: Ներկայացվել են նաև խաղերի ջահի վառման արարողության ընթացքը և այլ կազմակերպչական ծրագրեր:
Այս տարի ևս ի նշան Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության կվառվի երեք ջահ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնակիցներին Երևանում դիմավորելու, նրանց Արցախ ուղեկցելու և տեղավորելու հետ կապված մի շարք հարցեր: Իշխան Զաքարյանի խոսքով ինչպես նախորդ երեք խաղերի՝ ամառայի 5-րդ, 6-րդ և ձմեռային առաջին, այնպես էլ այս խաղերի կազմակերպման ու անցկացման համար ծախսերը հոգալու են հովանավորները։

Համահայկական խաղերն առաջին անգամ անցկացվելու են Արցախում: Ավելին, բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ստեփանակերտում, ուստի կազմակերպիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում անխտիր բոլոր մանրուքներին: Նպատակն այն է, որ մասնակիցները ոչ միայն լինեն մարզական լավ վիճակում և հետաքրքիր անցկացնեն խաղերը, այլև առնչվեն Արցախի պատմությանը, մշակույթին, հյուրընկալ մթնոլորտին` էլ ավելի ջերմացնելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք կապը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը կկայանա մայիսի 28-ին՝ Արցախում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր