ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Ըմպելիք՝ նյութափոխանակությունն արագացնելու և հեշտ նիհարելու համար
21:05, 08.06.2019 | mamul.am
20677 | 0

Նիհարեցման բազմաթիվ մեթոդներ կան, սակայն դրանցից ամենաքիչ հոգնեցուցիչը համարվում է նյութափոխանակության արագացումը: Այս ըմպելիքը հնարավորություն կտա արագացնել օրգանիզմում նյութափոխանակությունն ու կորցնել մինչև 5 կգ ավելորդ քաշ՝ բնավ չվնասելով առողջությունը: Այն օրգանիզմից հանում է նաև կուտակված թունավոր շլակները: Ըմպելիքի համար անհրաժեշտ են.

1 թեյի գդալ կոճապղպեղ,

1 լիմոն,

1 կապ մաղադանոս,

կես լ ջուր,

մի պտղունց դարչին,

1 ճաշի գդալ քացախ

Բոլոր բաղադրիչները լցնել եռացած ջրի մեջ՝ կոճապղպղեղն ու մաղադանոսը նախապես մանրացնելով: Եփել 10 րոպե: Քամել և թողնել հովանա: Պահել սառնարանում, խմել քնելուց առաջ՝ 150-200 մլ: Սա կնպաստի, որ նյութափոխանակությունն արագանա գիշերն, իսկ արդյունքը տեսանելի կլինի մեկ շաբաթվա ընթացքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր