ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում Էդմոն Մարուքյանին իրեն պահել կլասիկ պատգամավորի պես, այլ ոչ՝ ռաբիս». Արեն Մկրտչյան
11:15, 24.06.2019 | mamul.am
5419 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ֆեյսբուքյան տեսաուղեձում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին մասին անդրադարձին: Նշենք, որ Մարուքյանը Ռևազյանին անվանել էր «Քաղավիացիայի պետ, շատ գեղեցիկ աղջիկ»:

«Ինձ մոտ տպավորություն էր, որ Էդմոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից: Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն պահել կլասիկ պատգամավորի և ոչ թե՝ ռաբիս պատգամավորի պես»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Վերջինի խոսքին հակադարձելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոմենթներ չանել: Հատկապես երբ պարոն Մարուքյանը դահլիճում չէ: Խնդրում եմ այստեղ ֆեյսբուքյան ստատուսներ մի գրեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր