ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Չորս նոր մարզաձև՝ օլիմպիական խաղերի ծրագրում
19:55, 26.06.2019 | mamul.am
8055 | 0

Փարիզում կայանալիք 2024 թվականի ամառային oլիմպիական խաղերի ծրագրում նախնական ընդգրկվել են 4 նոր մարզաձևեր՝ բրեյք-դանս, սքեյթբորդինգ, սպորտային ժայռամագլցում և սերֆինգ:

Նման որոշում է ընդունվել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ Լոզանում անցկացված նստաշրջանի ընթացքում:

«Այդ մարզաձևերը լիովին համապատասխանում են օլիմպիական ծրագրի զարգացմանը և թույլ կտան պահպանել կապը երիտասարդ սերնդի հետ»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

ՄՕԿ-ը Փարիզ-2024 օլիմպիական խաղերի մարզաձևերի վերջնական ցանկի վերաբերյալ որոշում կկայացնի 2020 թվականի վերջին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր