ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Դավիթ Ադյանը՝ եղբոր հետ կապված քրեական գործի և ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. «Ժողովուրդ»
09:15, 27.06.2019 | mamul.am
3575 | 0

«Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբևիցե չի հրավիրվել հարցաքննության և երբևիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել` նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ` նման բան չի կարող լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր