ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել
10:40, 16.07.2019 | mamul.am
9981 | 0

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ «Տաշիր» ընկերության խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափի շորթումը։ Քննության տվյալներով՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 եվրո գումար:

Ըստ Քննչական կոմիտեի, երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր