ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Պորոշենկոյի կուսակցությունը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ որոշումը
19:15, 13.08.2019 | mamul.am
4471 | 0

«Քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդման ենթարկված» ռուսաստանցիների համար ուկրաինական քաղաքացիություն շնորհելու կարգի պարզեցման մասին քայլը Պորոշենկոյի կուսակցությունը հապճեպ է անվանել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին փոխվարչապետ և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ընտրված պատգամավոր Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն:

«Այս քայլը կարծես քաղաքական PR է, այս քայլը նման է Ուկրաինայի պատասխանին այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնությունը որոշեց պարզեցնել Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը նրանց, ովքեր գտնվում են գրավյալ տարածքներում»,-ասաց Կլիմպուշ-Ցինցաձեն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նախագահ Վլադիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել էր օրինագիծ պատրաստել ռուսներին ուկրաինական քաղաքացիություն շնորհելու կարգի պարզեցման մասին: Հրամանագրի համաձայն՝ հեշտացված կարգը կտարածվի նաև արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր մասնակցել են «Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ապահովմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր