ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Պուտինի այցը Պեկին՝ ակնհայտ հարձակում ԱՄՆ-ի դեմ»․ #FinancialTimes
12:00, 17.05.2024 | mamul.am
2645 | 0

Արևմուտքը շարունակում է ակտիվ քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, գրում է РИА Новости-ն։

«Պուտինի այցը բացահայտ հարձակում էր ԱՄՆ-ի դեմ այն բանից հետո, երբ անցած ամիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի աջակցությունից հրաժարվելու կոչ արեց Չինաստանին»,- գրում է Financial Times-ը։

«Չինաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ գործընկերությանը, քանի որ Ռուսաստանը դիտարկում է որպես կարևորագույն հակակշիռ՝ իրենց ընդհանուր մրցակից ԱՄՆ-ի դեմ»,- գրում է New York Times-ը։

«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները 40 անգամ հանդիպել են 15 տարվա հարաբերությունների ընթացքում, որոնք սկսվել են 2009թ․, երբ Սի Ցզինփինը Չինաստանի փոխնախագահն էր»,- գրում է Times-ը։

«Ռազմական կապերը խորացնելու Մոսկվայի և Պեկինի ցանկությունը վերջինն է այն ազդանշաններից, որոնք վկայում են այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները նախկինի պես ամուր են»,- գրում է Guardian-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
11:00, 25.06.2024
4045 | 0
դեպի վեր