ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Սլովակիայի վարչապետի վրա կրակողին հետապնդում էր սոցիալիստական Չեխոսլովակիայի պետանվտանգությունը․ #Aktuality
10:54, 17.05.2024 | mamul.am
3956 | 0

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակ բացած 71-ամյա Յուրայ Ցինտուլան հետապնդումների է ենթարկվել սոցիալիստական Չեխոսլովակիայի պետական անվտանգության կողմից, գրում է Aktuality պորտալը։

Ցինտուլան, ըստ պորտալի տվյալների, ակտիվորեն հանդես էր գալիս Չեխոսլովակիայում Կոմկուսի իշխանության դեմ։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։ Դյուլա կեղծանվամբ հայտնի Ցինտուլայի դեմ արձանագրություններ են կազմվել, որոնք պահպանվել են Ազգային Հիշողության ինստիտուտի արխիվներում, որտեղ կենտրոնացված են պատմական նյութեր՝ 20-րդ դարում Սլովակիայում գոյություն ունեցող տոտալիտար ռեժիմների մասին։

Այդուհանդերձ, պորտալին հաջողվել է պարզել, որ Ցինտուլան մինչև Չեխոսլովակիայում «թավշյա» հեղափոխությունը, որի արդյունքում 1989թ․ վերջին Կոմկուսը հեռացվեց իշխանությունից, աշխատում էր որպես հանքափոր Հանդլովա քաղաքում, որտեղ մայիսի 15-ին նա մահափորձ կատարեց վարչապետի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր