ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Հայազգի գործարարը Ռուսաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
12:25, 17.08.2019 | mamul.am
5698 | 0

Մոսկվայի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել «Դոնբասի արդյունաբերական միություն» մետաղագործական ընկերության գործադիր տնօրեն և «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչանին։ Նա մեղադրվում է ավելի քան մեկ միլիարդ դոլարի յուրացման մեջ:
«Դատարանը Մկրտչյանին մեղավոր ճանաչեց 159 հոդվածի 4-րդ մասով և դատապարտեց 9 տարվա ազատազրկման` ընդհանուր ռեժիմի գաղութում պատիժը կրելու հնարավորությամբ և 900 հազար ռուբլի տուգանքի սահմանմամբ»,- հայտնում է ТАСС-ը:
Մկրտչանի դատավարությունն անցել է փակ ռեժիմով:

Դատարանը որոշել է առգրավել 199 միլիարդ ռուբլի՝ հօգուտ տուժողների: Դատարանը կարգադրել է նաև գործարարի ունեցվածքից բռնագանձել 8 միլիարդ դոլար:
Օլեգ Մկրտչանը ձերբակալվել էր 2018 թվականի փետրվարին։ Մեղադրող կողմի համաձայն, Օլեգ Մկրտչանը կազմակերպել է «Վնեշէկոնոմբանկի» ավելի քան 1 միլիարդ ռուբլու չափով վարկային միջոցների գողություն՝ այդ գումարը փոխանցելով օֆշորներում գրանցված իր հաշիվների վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր