ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունները լավ կանեն չմոռանան». Դավիթ Պետրոսյան
01:30, 18.08.2019 | mamul.am
10707 | 0

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համար մի քանի բան հստակ է։

Հեղափոխությունը ՀՀ-ում իրականացրել է ՀՀ քաղաքացին, այլ ոչ թե ինչ-որ խումբ, կամ քաղաքական ուժ։

Քաղհասարակությունն է ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր նախադրյալներից մեկը։

Ինչ տնտեսությունն էլ լինի, ինչ եկամուտներ էլ լինեն․ եթե քաղաքացին հիասթափված է, նեղսրտած ու խաբված, մենք չենք կարող երկարաժամկետ, կայուն զարգացում ունենալ։

ՀՀ-ի գլխավոր ռեսուրսը ՀՀ քաղաքացին է։

Իշխանությունները լավ կանեն չմոռանան, որ իրենց գլխավոր ռեսուրսը հենց ՀՀ ժողովուրդն է, այլ ոչ թե տնտեսական ինչ-որ անհասկանալի նվաճումներ։

Երբ որ երկրում դատական համակարգ ուղղակի չկա, իսկ ոստիկանությունն էլ չգիտես ոնց է աշխատում, էլի քաղհասարակությունն է ՀՀ-ում արդարության գլխավոր պահապանը։ Ավելի քան վստահ եմ, որ եթե ինչ-որ բան սխալ գնա, ակտիվանան հակապետական տարրերը, էլի նույն քաղհասարակությունն է դուրս գալու պայքարի։

Ես իմ մասով չեմ թողնելու, որ քաղհասարակությունը կոտրվի։

Սա զուտ խնդրի կողմերից մեկի (քաղաքական) մի մասն է։

Դեռ այսքանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր