ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Խիստ ժողովրդավար վարչապետը ձև է անում, թե ոչինչ չի պատահել». Ժաննա Ալեքսանյան
20:20, 20.08.2019 | mamul.am
5452 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ոստիկանությունը հանդես եկավ բռնություն կիրառելու իր ողջ հմայքով, ընդ որում զգացվում էր կարոտը հարազատ գործողությունների նկատմամբ: Տապալել գետնին ցանկացածին, ով իրենց դեմ կկանգնի: Պատկերացնում եմ` ինչ է լինելու պայքարը թեժանալու դեպքում: Բռնությունը դառնալու է միակ միջոցը մարդկանց հետ հարաբերվելու: Եվ ոչ մի անդրադարձ չկա բռնությանը թեմային: Խիստ ժողովրդավար վարչապետը ձև է անում, թե ոչինչ չի պատահել կամ օրինաչափ է համարում բռնությունը: Հավանաբար, իրեն պաշտպանված է զգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր