ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինական քաղաքում հնչած կրակոցներից վիրավորվել է ազգությամբ հայ քաղաքացի
16:05, 23.08.2019 | mamul.am
5673 | 0

Նախօրեին Ուկրաինական Կրոպիվնիցկիյ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, ովքեր կանգնած են եղել քաղաքի Քննչական կոմիտեի մոտ:

Կրակոցների հետևանքով տեղում սպանվել է մարզային ոստիկանության պետի նախկին տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած՝ 54-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել:
«54-ամյա Անդրոնիկ Մարտիրոսյանին վիրավոր ձեռքով տեղափոխել են հիվանդանոց։ Հենց նրան են ցանկացել սպանել»,- հաղորդում է ուկրաինական ТСН կայքը:
Նշվում է, որ Մարտիրոսյանը լուրջ վնասվածք է ստացել աջ ձեռքի շրջանում: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հրապարակման համաձայն, Մարտիրոսյանը բանտում այցելել էր որդուն: Ավելի վաղ Մարտիրոսյանի նկատմամբ ևս մեկ մահափորձ է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր