Ֆրանսիայի հարավարևմտյան Բիարից քաղաքում մեկնարկում է G7 գագաթնաժողովը: Այս տարվա գագաթնաժողովի գլխավոր գերակայությունը կլինի անհավասարության դեմ պայքարը: Գագաթնաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն Ուկրաինային, Իրանում, Սիրիայում, Լիբիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպելու և ողջունելու է G7-ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին: Կմատուցվի ոչ պաշտոնական ընթրիք: Կիրակի օրը կսկսվեն բարձր մակարդակի հանդիպումները, անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության, տնտեսական աճի և առևտրի հարցերով: Գագաթնաժողովի երկրորդ օրը նվիրված կլինի Աֆրիկայի հետ գործընկերությանը: Կիրակի երեկոյան, առաջնորդները կհրավիրվեն հատուկ ընթրիքի, որին կմասնակցեն իրենց ամուսինների կամ կանանց հետ։ |