ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Հստակ է, որ կա ակնհայտ կողմնակալ մոտեցում քննություն իրականացնող մարմնի կողմից». Արթուր Սաքունց
06:10, 27.08.2019 | mamul.am
3578 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա տեսեք, թե խոսքն ինչպես է կառուցվում:

«Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա» -ասաց Իվանյանը:

Ներկայացնում եմ այլ տարբերակը. «Եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի չլինեն, ուրեմն վնաս կա»- այլ տեսակետ:

Եթե նախադասությունը «ԵԹԵ»-ով է կազմվում, ապա ինչո՞ւ այդ «ԵԹԵ»-ն երկրորդ տարբերակով չի ներկայացվում:

Չէ, բան չեմ ասում, ինչպես հարմար է, կարող եք կառուցել Ձեր խոսքը, Ձեր իրավունքն է:

Բայց այլևս հստակ է, որ կա ակնհայտ կողմնակալ մոտեցում քննություն իրականացնող մարմնի կողմից, որը հիմնավորում եմ իր կողմից «ԵԹԵ»-ներից միայն մեկ տարբերակի ներկայացմամբ

Չնայած, մեկը հարցնող լինի, ախր ինչու պետք է ընդհանրապես այդ հարցով զբաղվեր քննչական կոմիտեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր