ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի
20:38, 28.08.2019 | mamul.am
20256 | 0

Պերուի հյուսիս-արևմուտքում հնագետները հայտնաբերել են զոհաբերված 250 երեխաների գերեզմանատեղի: Հայտնագործությունն արվել է Լա-Լիբերտադ շրջանում: Ինչպես նշել է հնագիտական պեղումների ղեկավար Ֆերեն Կաստիլոն, հայտնաբերված մնացորդն0երը պատկանում են 13-15-րդ դարերին և անմիջական կապ ունեն նախակոլումբյան զարգացած չիմու մշակույթին:

Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի
Հայտնի է, որ երեխաների մարմնամնացորդները կտրած վերքերի հետքեր ունեն կրծքավանդակի և կողերի հատվածում:
Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի
Երեխաները թաղվել են այդ մշակույթի համար անբնական դիրքերով՝ մեջքի կամ կողքի վրա պառկած: Այնինչ չիմուի ավանդական թաղման ձևը նստած դիրքն է: Հնագետները կարծում են, որ դա վկայում է ծիսական սպանությունների մասին: Նրանց կարծիքով՝ 4-14 տարեկան երեխաները զոհ են մատուցվել անձրևի աստծուն:
Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի

Հայտնաբերվել են նաև 40 այլ գերեզմաններ՝ զինվորականների ու գերիների: Նրանք ևս, մասնագետների հավաստմամբ, զոհաբերվել են աստվածներին:

Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր