ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արմեն Ավետիսյանի հյուրանոցը փոխանցվեց պետությանը
12:55, 26.09.2019 | mamul.am
36707 | 3

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Նախագծում նշված է. «Ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ դրությամբ 7 535 889 000 դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը»:

Հիշեցնենք` «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն է։ Նա ԱԱԾ-ում իր նկատմամբ հարուցված քրեական գործով դիմել էր նախաքննական մարմնին` հյուրանոցը պետությանը նվիրելու առաջարկով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր