ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
SpaceX-ը ներկայացրել է դեպի Լուսին ու Մարս ուղևորափոխադրումներ իրականացնող աստղագնացը
01:05, 30.09.2019 | mamul.am
12599 | 1

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ցուցադրել է նոր տիեզերանավ Spaceship-ը և հայտարարել, որ այն ուղեծիր կարող է ուղարկվել առաջիկա 6 ամիսների ընթացքում: «Դա անհավատալի է, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել 6 ամսից»,- ասել է նա: Ըստ նրա՝ բազմակի օգտագործման աստղագնացը կարող է մարդիկ տեղափոխել Լուսին ու Մարս: «Աստղագնացը կարող է տեղ հասցնել նաև բավարար քանակությամբ ուտելիք ու մարդ՝ լուսնային բազա և մարսյան քաղաքներ հիմնելու համար»,- ասվում է SpaceX-ի ինստագրամյան գրառման մեջ:

SpaceX-ը ներկայացրել է դեպի Լուսին ու Մարս ուղևորափոխադրումներ իրականացնող աստղագնացը
Տիեզերանավի երկարությունը 50 մետր է, տրամագիծը՝ 9 մետր: Առանց վառելիքի կշռում է 120 տոննա, կարող է բարձրացնել մինչև 150 տոննա բեռ և Արեգակնային համակարգի ցանկացած կետ հասցնել 100 մարդու: Ըստ հաղորդագրության՝ տիեզերանավի նախատիպը առաջիկա 1-2 ամսվա ընթացքում փորձնական վերելք կկատարի մինչև 20 կմ բարձրության վրա:
SpaceX-ը ներկայացրել է դեպի Լուսին ու Մարս ուղևորափոխադրումներ իրականացնող աստղագնացը

Գյուտարարը վստահեցնում է, որ տիեզերական թռիչքները շատ մոտ ապագայում կդառնան նույնքան հասանելի, որքան ավիաթռիչքները: Դեպի Մարս ուղևորությունը կարժենա 500 հազար դոլար, հետագայում այդ արժեքը կնվազի՝ հասնելով 100 հազարի: Հետադարձ տոմսը կլինի անվճար: Մասքը մտադիր է Լուսնի վրա վերաբնակեցնել միլիոն մարդու:

SpaceX-ը ներկայացրել է դեպի Լուսին ու Մարս ուղևորափոխադրումներ իրականացնող աստղագնացը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր