ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
«Եթե ՍԴ-ն չդադարեցնի Հ. Թովմասյանի լիազորությունները, նա կշարունակի պաշտոնավարել, իսկ «Իմ քայլը» կունենա մեկ ճանապարհ». սահմանադրագետ
15:15, 04.10.2019 | mamul.am
15598 | 0

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմա արդեն գնդակը ՍԴ-ի դաշտում է:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը MAMUL.am-ի թղթակցի հետ հետ զրույցում օրենսդրական որոշ պարզաբանումներ ներկայացրեց: Ըստ այդմ՝ եթե լիազորությունների դադարեցման որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով, (80 ձայն), ապա հարցը տեղափոխվում է ՍԴ, դատարանը ժամանակավորապես կասեցնում է դատարանի նախագահի լիազորությունները և գործի քննության ժամկետի ընթացքում պետք է կայացնի որոշում՝ ՍԴ անդամների ընդհանուր թվի երկու երրորդով: Իսկ թե ինչ ժամկետում ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, Վ. Այվազյանն ասաց, որ դա կարգավորվում է «Սահմանադրական դատարանի» մասին օրենքով: Ըստ այդմ՝ դրա 13-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո:

Իսկ թե օրենսդրական ի՞նչ ճանապարհ ունի խորհրդարանը ՍԴ-ի կողմից լիազորությունները դադարեցնելը մերժելու դեպքում, սահմանադրագետն ասաց. «Ոչ մի ճանապարհ չունի խորհրդարանը: Եթե դատարանը երկու երրորդով որոշումը չկայացրեց, Հ. Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, իսկ խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» պետք է արդեն գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Գործող օրենսդրության շրջանակներում ուրիշ հնարավորություն չկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր