ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Shushan&Tatev հայկական ապրանքանիշի՝ իրեն և Քորթնիին նվիրած հավաքածուները
22:15, 09.10.2019 | mamul.am
38713 | 0

Այս օրերին քրոջ և երեխաների հետ Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանը բազմաթիվ նվերներ է ստանում իր երկրպագուներից: «Ինսթագրամ»-ի սթորիներ բաժնում հրապարակած տեսանյութում նա ցուցադրել է դրանց մի մասն ու շնորհակալություն հայտնել: Նրա հրապարակած տեսանյութում առանձնանում են բնական ծաղկե միջուկներով զարդերը:

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Shushan&Tatev հայկական ապրանքանիշի՝ իրեն և Քորթնիին նվիրած հավաքածուները
MAMUL.am-ին հաջողվեց կապ հաստատել զարդերը պատրաստող Shushan@Tatev ապրանքանիշի համահիմնադիր Տաթևիկ Ղալթաղչյանի հետ: Զարդի հեղինակը նշեց, որ արծաթյա հավաքածուներից մեկը լազուրիտ (լաջվարդ) քարով էր ու տերեփուկներով, մյուսն էլ ցիտրին (ամեթրին) քարով էր ու ծորենիներով:
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Shushan&Tatev հայկական ապրանքանիշի՝ իրեն և Քորթնիին նվիրած հավաքածուները
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Shushan&Tatev հայկական ապրանքանիշի՝ իրեն և Քորթնիին նվիրած հավաքածուները
«Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց հետ կտանեն Հայաստանի բնությունից, ծիլ ու ծաղկից մի մասնիկ՝ հավերժ կյանք ստացած Shushan&Tatev ձեռագործ զարդում»,- նշեց Տաթևիկ Ղալթաղչյանը:
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Shushan&Tatev հայկական ապրանքանիշի՝ իրեն և Քորթնիին նվիրած հավաքածուները

Ավելի վաղ MAMUL.am-ն անդրադարձել էր Shushan&Tatev-ի ինքնատիպ զարդերին, ներկայացրել ապրանքանիշի՝ գարնանային երանգներով հավաքածուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր