Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.73, EUR 525.36, RUB 7.42, GBP 596.06
+10 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. գործուղումների նոր շքերթ. «Հրապարակ»
09:20, 10.10.2019

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։ Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որևէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին եւ նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, և ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։

Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ և կարգադրություններ» բաժնում։ Թերևս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են»:

Մանրամասները՝ թերիթ համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր