ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Թուրքիայի գործողությունների պատճառով Սիրիայի ահաբեկիչները սպառնալիք են ԱՊՀ հարավային սահմանների համար». Վլադիմիր Պուտին
18:30, 11.10.2019 | mamul.am
8545 | 1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համախմբել ԱՊՀ հատուկ ծառայությունների ուժերը՝ կանխելու Սիրիայից այլ երկրներ ահաբեկիչների ներթափանցումը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել հարյուրավոր գրոհայինների առաջխաղացմանը:

«Սա իրական սպառնալիք է մեր և ձեր համար: Ինչպե՞ս և ո՞ւր են նրանք շարժվելու՝ Թուրքիայի տարածքո՞վ, այլ տարածքներո՞վ, Սիրիայի՝ ոչ մեկի վերահսկողության տակ չգտնվող տարածքներո՞վ, Իրաքո՞վ, այլ երկրների և տարածաշրջանների միջոցո՞վ»,- հարցադրել է Վ.Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ այս սպառնալիքը դադարեցնելու համար անհրաժեշտ է համախմբել ԱՊՀ հատուկ ծառայությունների ուժերը:

«Սիրիայի հյուսիսում կան գոտիներ, որտեղ կենտրոնացած են ԴԱԻՇ մարտիկները: Մինչ այժմ դրանք հսկում էին քրդական զորամիավորումները: Այժմ թուրքական բանակը մտնում է այդ տարածքները, որոնք քրդերը լքել են»,- ասել է Վ.Պուտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր