Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+6 °C, -1 °C ... +7 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ես ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել». Հայկուհի Խաչատրյան
04:20, 14.10.2019

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորածնի մահվան դեպքի հանգամանքներն են պարզում, բայց մի անհամեստ հարց՝ ո՞վ է ասել կամ համոզվել, որ երեխաս մահացած է, որ մի հատ էլ մահվան դեպքի հանգամանքներն էք պարզում»։
Պարզեք, թե որտե՞ղ է իմ երեխան։ Իսկ այն մասին, թե չենք պահանջել տեսնել երեխային, ստում էք։ Ես ծնված վարկյանից ցանկացել եմ տեսնել երեխայիս։

Հարգելիʹ ընկերներ, դեռ լուր չկա իմ երեխայից։ Նրանք քողարկում են մահացած երեխայի դին, քանի որ ես ԴՆԹ հետազոտություն եմ պահանջել և ՀՀ ում և ՀՀ ից դուրս։ Քողարկողները իրար ձեռք բռնած իրենց իսկ ձեռքով շուտով կբացահայտեն իրենց իսկ կողմից իրականացրած բոլոր մութ կետերը։ Միʹ վաճառվեք, սրիկանեʹր, արգելակեք երևույթը, թե չէ կստացվի այնպես, որ Ձեր արյունակցի հետ էլ տեղի կունենան դեպքեր, երեխային կբերեն փորձաքննության, իսկ Ձեզ կասեն օրգաններ են, չէ որ այդ ժամանակ մեկ ուրիշ ծախու կլինի այդ պաշտոնին։ Այս չարաբաստիկ կծիկը կբացվի շուտով։ Տեսնենք, քանիսը կհայտնվեն հանցակիցների շարքում և ի՞նչ մութ պատմություններ կան նրանց ուսերին։ Աշխատեք -աշխատեք, ես Ձեզ բացարձակապես չեմ խանգարում։ Կարևորը դուք Ձեզ չխանգարեք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր