ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով
10:05, 17.10.2019 | mamul.am
5982 | 1

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազին՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր