ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Օլիգարխները միշտ գտնելու են կուսակցությունների ֆինանսավորման ճանապարհը». Լևոն Զուրաբյան
16:30, 18.10.2019 | mamul.am
2623 | 0

«Ձեզ թվում է, որ եթե ձեռնարկատերերի կողմից կուսակցությունների ֆինանսավորումն արգելվեց, բիզնեսն անջատվե՞ց քաղաքականությունից: Հակառակը՝ խոշոր կապիտալը, օլիգարխները միշտ գտնելու են կուսակցությունների ֆինանսավորման ճանապարհը: Ինչ օրենք ուզում եք՝ ընդունեք: Հակառակը, տվեք հնարավորություն՝ միջին և փոքր բիզնեսին մտնել դրա մեջ». հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով խորհրդարանական ունկնդրումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա դիտարկմամբ՝ երբ կուսակցությունները մեկ աղբյուրից են ֆինանսավորվում, մանիպուլյացիաների են ենթարկվում, այնինչ՝ բիզնեսի՝ քաղաքականություն մտնելու արդյունքում կունենանք մասնակցային ժողովրդավարություն, կուսակցություններն էլ առավել անկախ կդառնան:

Լ.Զուրաբյանն առաջարկեց ժողովրդին վերադարձնել նաև կուսակցությունները և դրանք բոլորը դարձնել ժողովրդական:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր